ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մարդու պլաստիկ անատոմիա» հայալեզու գիրքը՝ ընթերցողի սեղանին
28.09.2017
«Մարդու պլաստիկ անատոմիա» հայալեզու գիրքը՝ ընթերցողի սեղանին

Լույս է տեսել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես Քեշիշյանի «Մարդու պլաստիկ անատոմիա» հայալեզու գիրքը:

«Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից լույս տեսած  գրքում հեղինակը ներկայացրել է  նշանավոր դպրոցների, ուսումնական օջախների ավանդույթներն ու դրվածքները:

Աշխատանքում տեղ են գտել ինչպես անվանի արվեստագետների խոսքը, մտքերը, մարդու անատոմիայի ուսուցման մեթոդները, տրակտատներն ու գրառումները, այնպես էլ  նրանց կողմից կատարած անատոմիական գծանկարները, ստեղծագործական գործընթացոի փնտրումներն  ու նախանկարները:

Դրանք    առավել  պատկերավոր են դարձնում «Մարդու պլաստիկ անատոմիա»  աշխատությունը:

Այդ ասպարեզում խորը մասնագիտական գիտելիքների, մանկավարժական երկարամյա փորձի շնորհիվ հեղինակը հիմնավորել է մարդու մարմնաձևի, նրա բազմապիսի խնդիրների վերաբերյալ իր մոտեցումները:

Արտաշես Քեշիշյանի  գիրքը  կուռ, համակարգված արժեքավոր աշխատություն է, որը նախատեսված է ուսանողների, մասնագետների և արվեստասեր հասարակության համար: