ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարիամ Ավետիսի Ավագյան
03.02.2016

Կենս․ գիտ․ թեկ․, դոցենտ 

avagyanmariam11@aspu.am

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ /Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն

Կրթություն
• ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա, Մոսկվա , 1982 – 1985,
գիտ. թեկնածուի դիպլոմ:
• Երևանի պետական համալսարան, 1977- 1982, կենսաֆիզիկոսի դիպլոմ:

Գիտական աստիճանը
Կենսաբանական գիտությունների թեկնածու, թեկնածուական ատենախոսության թեման`«Գամմա ճառագայթման ազդեցությունը հյուսվածքներում պարամագնիսական կենտրոնների վրա»:

Աշխատանքային փորձը
2022-2023 թթ. Խ.Աբովյանի անվ. Հայկական Մանկավարժական Համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի դոցենտ/ համատեղությամբ
2021-2022 թթ. Խ.Աբովյանի անվ. Հայկական Մանկավարժական Համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի դոցենտ/ժամավճարային
2013թվից առ այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԳԷԿ ամբիոնի դոցենտ, Երևան
2008-2012 թթ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ԳԷԿ ամբիոնի դասախոս
2005- 2008 թթ. ՀՀ Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի Քրոմատոգրաֆիկական անալիզի լաբորատորիայի ղեկավար
1991 – 2005թթ. ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտի գիտաշխատող
1986 - 1990 թթ. Ամինաթթուների ինստիտուտ, «Արմբիոտեխնոլոգիա» ԳԱՄ, գիտաշխատող

Կարդացվող դասընթացները / Խ.Աբովյանի անվ. Հայկական Մանկավարժական Համալսարան/
Բակալավրիատ - Խրոնոէկոլոգիա, Էկոլոգական փորձաքննության հիմունքներ, Կլիման և դրա փոփոխությունները,
Մագիստրատուրա - Էկոլոգիական մոնիթորինգ, Էկոլոգիական գնահատում, Էկոլոգիական վերահսկողություն

Գիտական հետաքրքրքությունների շրջանակը
Մակերևութային ջրերում, հողում, օդում կայուն օրգանական աղտոտիչներ, ՀՀ-ում էկոլոգիական մոնիթորինգի զարգացման հնարավորությունները և խնդիրները, շինարարական նյութերի էկոլոգիա

Վերապատրաստումներ
• ՃՇՀԱՀ-ում ՇԻՆԼԱԲ թիվ 13/19-CIF դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպված <<Moodle հարթակում դասընթացի մշակում>> վերապատրաստման դասընթաց, Երևան, 2021
• <<Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և պահպանման օբյեկտի նախագծման, հետագա շահագործման և պահպանման հետ կապված քաղաքաշինական, բնապահպանական և առողջապահական պահանջներ/նորմեր: Ժամկետանց քիմիական նյութերի կառավարման շրջանակներում ժամկետանց թունաքիմիկատների պաշարների վերացում և ԿՕԱ-ների (կայուն օրգանական աղտոտիչների) և աղտոտված տարածքների չեզոքացման ՄԱԶԾ / ԳԷՖ-ի լիարժեք ծրագիրը Հայաստանում» թեմայով դասընթաց: Երևան, 2016
• Արդյունաբերական գործարանների վիճակի ուսումնասիրության և գնահատման ստուգաթերթերի մեթոդաբանությունը, «R + D խորհրդատվություն» , Գերմանիա, Հայաստան, 2012
• Բնապահպանական մոնիտորինգ; Գերմանիայի շրջակա միջավայրի
մոնիթորինգի օրենսդրության, կազմակերպման և լավագույն փորձի մասին,
InWEnt – Միջազգային Կոնֆերենս կենտրոնում, Սթարնբերգ լիճ, Ֆելդաֆինգ, Գերմանիա, 2006
• Ջրի որակի մոնիտորինգի կարողությունների զարգացում, 1-ին և 2-րդ դասընթացներ, Perkin-
Elmer Rus: ԱՄՆ ՄԶԳ / Հայաստան, ԿԶԱ / Հայաստան, Երևան, 2004
• Ստանդարտացում, չափագիտություն, համապատասխանության գնահատում, որակի և էկոլոգիական կառավարման համակարգեր, աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման հիմնադրույթները Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ, Երևան, 2007 թ.
• Անգլերենի 4-6-րդ մակարդակի ընդլայնման ծրագրի դասընթացներ ՀԱՀ, Երևան, 2005-2006

Անդամակցություն
2021թ.-ից ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության կողմից «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության պատկանող Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրի գործունեության փորձաքննության էկոլոգ-փորձագետ
2021թ. ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի փորձագետ
2019թ. «Հայաստանի Շինարարաների Միության Տեղեկագիր» գիտական աշխատությունների ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ
2007թ. ՀՀ Բնապահպանության նախարարության ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ ազգային զեկույցի միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամ
2005 թ. «Երևանյան լճի մաքրում» ծրագիր Երևանի քաղաքային միջգերատեսչական հանձնաժողովի
աշխատանքային խմբի անդամ

Հրապարակումներ
2010 թվից 3 ուսումնական ձեռնարկ և 18 գիտական հոդվածներ, որոնցից 11-ը վերաբերում են ՀՀ մակերևութային ջրերում արգելված քլորօրգանական պեստիցիդների` ԴԴՏ և այլն, ներկայության ուսումնասիրմանը:

ORCID ID https://orcid.org/0000-0002-3029-2732

Լեզուներ` ռուսերեն, անգլերեն