ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարինե Սահրադյան
04.04.2017

Էրասմուս + ծրագիրը ամբողջ կյանքի համար ձեռքբերված փորձ է, որը պետք է ստանա յուրաքանչյուր մարդ, ով ձգտում է գերազանցության...

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
marine.sahradyan@aspu.am

Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Էրասմուս + ծրագիրը ամբողջ կյանքի համար ձեռքբերված փորձ է, որը պետք է ստանա յուրաքանչյուր մարդ, ով ձգտում է գերազանցության: Սա կատարյալ ուղի է բացահայտել նոր մշակույթներ, ավանդույթներ և սովորել նոր լեզուներ:

Ծրագրի տված առավելությունները կարծում եմ չեն ավարտվելու վերադառնալուն պես, այլև ուղղորդելու են մեզ ողջ կյանքի ընթացքում մեր իսկ մասնագիտական վերելքներում: Այս ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցա ծանոթանալու հունգարական մշակույթին, կենսակերպին և պատմության հետաքրքրական էջերին: 4 ամիսների ընթացքում կարողացա ընդլայնել ոչ միայն գիտելիքներս և լեզվական հմտություններս այլև ավելի համարձակ և ինքնուրույն լինել նախաձեռնություններս ներկայացնելու մեջ: Հունգարիայում գտնվելու ընթացքում կարողացա ուսման հետ մեկտեղ ճամփորդելու եվրոպական տարբեր երկրներ, ինչի շնորհիվ ձեռք բերեցի ընկերներ, նոր ծանոթություններ աշխարհի տարբեր ծայրերից:

Վստահ եմ, որ Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում ստացած գիտելիքները և փորձը կդարձնի ինձ հետագայում ավելի մրցունակ և բանիմաց մասնագետ:

Հուսով եմ՝ ավելի շատ ուսանողներ հնարավորություն կստանան մասնակցելու Էրասմուս + ծրագրին, քանի որ այն շրջադարձային փորձ է, որի մասնակից լինելն, իրոք, ուրախալի է և անդառնալի հիշողություններով լի: