Մանկավարժական համալսարանի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էր նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեն։
Ինչ՞ է մարքեթինգը, մերչենդայզինգը, ինչպե՞ս զարգացնել սեփական բիզնեսը, բրենդը սոցիալական հարթակներում, ինչպե՞ս այն դարձնել ճանաչելի․ տարածաշրջանում նորաձևության մարքեթինգի առաջին գործակալությունը հիմնած մասնագետը հանդիպում-սեմինարին պատասխանեց ՀՊՄՀ ուսանողներին հետաքրքրող հարցերին։
Երիտասարդ կադրերով համալրված, առանձնացող ձեռագրով գործակալության հիմնադիրը խոսեց նաև ոլորտի խնդիրների, տարբեր ընկերությունների հետ գործընկերության և հաջողության իր բանաձևի մասին։
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ ամենաակտիվ մասնակիցն Աննա Սալոմեից ստացավ ձեռագործ բրենդային նվեր։
«Կարծում եմ՝ հանդիպումը կնպաստի, որ ուսանողները մարքեթինգի ոլորտում ձեռք բերեն նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչպես նաև ինքնուրույն կազմակերպեն սեփական բրենդի առաջխաղացումը»,- նշեց Աննա Սալոմեն։