ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարզական նոր ձեռքբերումներ և նվաճումներ
13.12.2018
Մարզական նոր ձեռքբերումներ և նվաճումներ

Մանկավարժական համալսարանի ուսանողները շարունակում են տարբեր մարզաձևերի մրցումներում գրանցել նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնության ՕՀ-1 վարժությունում ՀՊՄՀ-ի աղջիկների և տղաների թիմը գրավեց 2-րդ տեղը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացված բասկետբոլի աղջիկների միջբուհական խաղերում ևս աբովյանականներն ունեցան ձեռքբերում՝ գրավելով պատվավոր 3-րդ տեղը:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է նոր հաղթանակների առթիվ և մաղթում նոր նվաճումներ, հաղթանակներ: