ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական աջակցություն` հայրենիքի սահմանների պաշտպանության գործում
02.10.2020
Մասնագիտական աջակցություն` հայրենիքի սահմանների պաշտպանության գործում

Հայրենիքի սահմանները պաշտպանելու գործին միացել են ոչ միայն ուսանողներն ու շրջանավարտներն, այլև Մանկավարժական համալսարանի դասախոսները:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմը իրականացնում է կամավորական աշխատանք ամենատարբեր ուղղություններով:

Դասախոսներն հոգեբանական աջակցություն են տրամադրում ինչպես Արցախում, այնպես էլ այնտեղից տեղափոխված ընտանիքներին: Հոգեբանները մասնագիտական ծառայություն են իրականացնում նաև հիվանդանոցներում, վիրավոր զինվորների և կամավորների հետ: Այս օրերին կազմակերպվում են նաև հոգեբանական աջակցմանն ուղղված առցանց սեմինարներ:

Արցախում են նաև ֆակուլտետի` հատկապես ռազմական հոգեբանության բաժնի տարբեր տարիների շրջանավարտները:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսների մյուս մասն էլ մշտական կապի մեջ է ՊՆ-ի հետ` անհրաժեշտության դեպքում իրենց մասնագիտական աջակցությունն ունենալու համար: