ՀՊՄՀ-ի և Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի համագործակցության շրջանակներում բուհում մասնագիտական դասախոսություններով հանդես եկան Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը։
Դասախոսություններին մասնակցում էին Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար ։
Պորտուգալացի գործընկերները ներկայացրին երեխաներին ցուցաբերվող մանկավարժահոգեբանական աջակցությունը ընտանիքակենտրոն միջամտության պայմաններում, խոսեցին միջանձնային և ներանձնային հաղորդակցությունների ձևերի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ։
Դասախոսությունների երկրորդ օրը պորտուգալացի հատուկ մասնագետները խոսեցին աֆազիա՝ խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստ ունեցողների հետ աշխատանքում կիրառվող ժամանակակից գործիքակազմի և մեթոդների մասին։
Իզաբել Կոստան և Մարիա Մաթոսը պատասխանեցին նաև ներկաների հարցերին, ծավալվեց մասնագիտական ակտիվ քննարկում։
Նշենք, որ Մանկավարժականը Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանի հետ ունի երկարամյա համագործակցություն․ առաջիկայում երկու ուսանող կմեկնի գործընկեր բուհ։