ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական գրականություն՝ ապագա արվեստագետներին
12.04.2017
Մասնագիտական գրականություն՝ ապագա արվեստագետներին

Օրերս ՀՊՄՀ-ի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ Լիլիթ Ֆլջյանը ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետին նվիրաբերեց մասնագիտական արժեքավոր գրականություն՝ հայերենով և օտար լեզուներով ութ անուն գիրք:

Գրքերը հիմնականում պատկերագրություններ են, որոնցում ամփոփված են հայ և համաշխարհային կերպարվեստի հայտնի ներկայացուցիչների աշխատանքները:

Նվիրաբերված գրքերի թվում էին ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի՝ «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր», Ա. Չուբարյանի «Ղուկաս Չուբարյան», Ա. Հակոբյանի «Արսեն Շաբանյան», Լ. Ֆլջյանի «Նյութերի տեխնոլոգիա» ուսումնամեթոդական ձեռնարկն ու այլ գրքեր:

aspu.am-ի հետ զրույցում Լիլիթ Ֆլջյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը. «Տրամադրված գրականությունը հնարավորություն կտա մոտիկից տեսնելու և ուսումնասիրելու հայտնի նկարիչների աշխատանքները, դրանց հիման վրա ձեռք բերել մասնագիտական փորձառություն»: