ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական քննարկումներ՝ ռուսաց լեզվի վերաբերյալ
21.04.2017
Մասնագիտական քննարկումներ՝ ռուսաց լեզվի վերաբերյալ

Մանկավարժական համալսարանի նորաբաց  «Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման և թեստավորման կենտրոնն օրերս հյուրընկալեց Երևանի մի շարք բարձրագույն ուսումնական հասատությունների ուսանողների:

Վերջիններս մասնակցեցին կլոր սեղան-քննարկմանը, կիսվեցին ռուսագիտության և ռուսաց լեզվի դասավանդման վերաբերյալ իրենց հմտություններով:

ՀՊՄՀ-ի ուսանողները հանդիպման ընթացքում ներկայացրին հարազատ բուհի  գործունեությունը, ֆակուլտետները, մասնագիտությունները,   ապա հանդես եկան մասնագիտական  զեկուցումներով, որոնց շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում: