ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտական վերապատրաստումներ Բանասիրական ֆակուլտետում
11.12.2017
Մասնագիտական վերապատրաստումներ Բանասիրական ֆակուլտետում

Բանասիրական ֆակուլտետում մեկնարկել է դասախոսների մասնագիտական վերապատրաստումների դասընթացը: Այն վարում են Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Մանկավարժական համալսարանի, Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները:

Ֆակուլտետի քսաներկու դասախոս հաղորդակից կլինի միջնադարյան հայ գրականության միջազգային արժեքին, հայ-ռուսական գրական կապերին, հայերենի համեմատական քերականության հարցերին, լեզվաբանության հետազոտական մեթոդներին:

Անդրադարձ է կատարվելու նաև կրթության ոլորտի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին և ուսուցման ժամանակակից մեթոդներին: Վերապատրաստումները կտևեն երկու շաբաթ, դասախոսներին կտրվեն հավաստագրեր: