ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնագիտություններ՝ արվեստի և մշակույթի գծով
10.05.2020
Մասնագիտություններ՝ արվեստի և մշակույթի գծով

Մանկավարժական համալսարանն ընդունելություն է իրականացնում նաև մշակույթի, արվեստի մասնագիտություններով։ Սիրելի դիմորդ, ծանոթացեք այն մասնագիտություններին, որոնք նախատեսված են 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսցման բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության համար՝ սկսած մայիսի 25-ից։

Ի՞նչ քննություն է անհրաժեշտ հանձնել և որքա՞ն է ուսման տարեկան վարձը Ձեր ընտրած մասնագիտության համար՝ ծանոթացեք այս և նախորդ նյութերում։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ

Ֆակուլտետը պատրաստում է կերպարվեստի, երաժշտական կրթության և արվեստի գծով մանկավարժներ։ Այս ֆակուլտետում ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտությունների գծով․

Կերպարվեստ՝ քննությունը՝ Գծանկար (ներբուհական), ուսման տարեկան վարձը 520 000 դրամ,

Երաժշտական կրթություն՝ քննությունը՝ Երաժշտության տեսություն և սոլֆեջիո (բանավոր՝ ներբուհական), ուսման տարեկան վարձը՝ 490 000 դրամ,

Հագուստի մոդելավորում և Դեկորատիվ կիրառական արվեստ բաժինների համար դիմորդը պետք է հանձնի Գծանկար (ներբուհական), երկու մասնագիտության համար էլ ուսման տարեկան վարձը 530 000 դրամ է։

Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում՝ քննությունը՝ Ընդհանուր արվեստի պատմություն՝ բանավոր՝ (ներբուհական) ), ուսման տարեկան վարձը  390 000 դրամ,

Մշակութաբանություն՝ քննությունը՝ Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական, Իսկ Հայոց պատմությունը կամ Ընդհանուր պատմությունը՝ մեկ աստղանիշով (*)․ սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Ներբուհական քննությունները կազմակերպվում են բուհում, որոնց ծրագրերն ու անցկացման կարգը տեղադրված է պաշտոնական կայքում՝ ըստ մասնագիտությունների։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են հանրապետության դպրոցներում, բուհերում, մշակութային, գիտահետազոտական հաստատություններում, իսկ նրանցից շատերը հանրապետությունում ճանաչված արվեստագետներ են: Ֆակուլտետում մշտապես գործել և գործում են տարբեր գեղարվեստական համույթներ` երգչախմբեր, ջութակահարների անսամբլ:

Կուլտուրայի ֆակուլտետ

Ֆակուլտետն ընդունելություն է իրականացնում ոչ միայն մանկավարժական, այլև մշակույթի, լրագրության և մի շարք այլ մասնագիտությունների գծով։

Գեղարվեստական լուսանկարչություն՝ քննությունը՝ Գեղարվեստական լուսանկարչության հիմունքներ (ներբուհական), ուսման տարեկան վարձը ՝ 520  000 դրամ,

Օպերատորություն՝ քննությունը՝ Օպերատորության հիմունքներ (ներբուհական), ուսման տարեկան վարձը ՝ 520  000 դրամ,

Ռեժիսուրա՝ քննությունը՝ Դերասանի վարպետություն (ներբուհական), ուսման տարեկան վարձը ՝ 510  000 դրամ,

Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն և Գրադարանային տեղեկատվական աղբյուրներ բաժինների համար քննությունը Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական, իսկ Օտար լեզուն կամ Ընդհանուր պատմությունը՝ մեկ աստղանիշով (*)․ սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։ Երկու մասնագիտությունների դեպքում էլ ուսման տարեկան վարձը 360 000 դրամ է։

Կառավարում՝ ըստ ոլորտի՝ քննությունը՝ Սոցիալ-մշակութային գործունեության կազմակերպում (գրավոր, բանավոր) ներբուհական, ուսման տարեկան վարձը 520 000 դրամ։

Լրագրություն՝ քննությունը՝ Հայոց լեզու և գրականություն՝ (գրավոր) միասնական, ուսման տարեկան վարձը՝ 410 000 դրամ,

Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)՝ քննությունը՝ Մասնագիտական գործիք և դիրիժորություն՝ բանավոր ( ներբուհական), ուսման տարեկան վարձը՝ 490 000 դրամ,

Պարարվեստ՝ քննությունը՝ Դասական պար, ուսման տարեկան վարձը 650 000 դրամ։

Ներբուհական քննությունները կազմակերպվում են բուհում, որոնց ծրագրերն ու անցկացման կարգը տեղադրված է պաշտոնական կայքում՝ ըստ մասնագիտությունների։

Սիրելի դիմորդ, հիմնադրման օրից Մանկավարժական համալսարանը կարևոր դերակատարություն է ունեցել հասարակության կրթության և դաստիարակության գործում՝ կրթելով կիրթ, բանիմաց և կայուն գիտելիքներով զինված մանկավարժների հերթափոխ։

Ծանոթացեք 2020-2021ուսումնական տարվա առկա բակալավրիատի մասնագիտությունների ցանկին և վարձաչափերին։

 Փաստաթղթերի ընդունելությունը կմեկնարկի մայիսի 25-ից։

Ընդունելության վերաբերյալ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով։