ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժնի 2-րդ կուրսի մագիստրոս Ելենա Գրիգորյանը մասնակցել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված գիտաժողովի։
ՀՀ ԿԳՄՍՆ-ի, ԵՊԿ-ի և Ուսանողական գիտական ստեղծագործական ընկերության կազմակերպած ձեռնարկին մասնակցում էին հայաստանյան բուհերի և երաժշտական քոլեջների ներկայացուցիչներ։
Ելենա Գրիգորյանը գիտաժողովում ներկայացրել է ««Երաժշտական կերպար» հասկացությունը Յուրի Գևորգյանի «Մանկական ալբոմ»-ի օրինակով» թեմայով զեկույցը․գիտական ղեկավար՝ դոցենտ Մարգարիտա Բաղդասարյան։
Թեման մեծ հետաքրքրություն է առաջացացրել ներկաների շրջանում, հնչել են հարցեր։
Ելենա Գրիգորյանը Երևանի պետական կոնսերվատորիայի Գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանի կողմից ստացել է շնորհակալագիր: