ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեց միջազգային գիտաժողովի
14.09.2023
Մասնակցեց միջազգային գիտաժողովի

Սեպտեմբերի 12-14-ը Երևանում անցկացվեց մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։

Ձեռնարկին մասնակցեց շուրջ քառասուն երաժշտագետ-գիտնական աշխարհի մի շարք երկրներից՝ ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Շվեդիայից և Հայաստանից։

Միջազգային գիտաժողովին «Խաչատուրյան դաշնակահարության ձևավորման ինքնատիպությունը և առանձնահատկությունները» խորագրով զեկույցով հանդես եկավ նաև ՀՊՄՀ Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Վյաչեսլավ Եդիգարյանը։ Թեման գրավեց մասնակիցներին և ներկաներին։

Ի դեպ, Վյաչեսլավ Եդիգարյանի խմբագրությամբ Հայաստանում կհրատարակվի Արամ Խաչատրյանի «Մանկական ալբոմի» առաջին ամբողջական հրատարակությունը։ Դոցենտ Եդիգարյանը հույս ունի, որ հրատարակությունը կիրառելի կլինի երաժշտական դպրոցների ներկա և ապագա ուսուցիչների համար։