ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի աշխատաժողովներին
24.11.2021
Մասնակցեցին Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի աշխատաժողովներին

Նոյեմբերի 23-ին Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր «Լավագույնները աշխատաշուկայի զարգացման համար» խորագրով երրորդ կլոր սեղան-հանդիպումը:

Հանդիպումների շարքը մեկնարկել էր դեռևս սեպտեմբերին և նախատեսում էր երեք կլոր-սեղան՝ Հայաստանում ամերիկայի առևտրի պալատի, համալսարանների և բիզնեսի ներկայացուցչիների, ինչպես նաև Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի շահառուների մասնակցությամբ:

Հանդիպումներին մասնակցում էին նաև ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Ռաիսա Ավետյանը։

Աշխատաժողովում Ներկայացվել են աշխատաշուկայում առկա խնդիրները և մարտահրավերները, մասնավորապես, փափուկ հմտությունների պակասը, ձեռք բերված մասնագիտության և աշխատաշուկայի պահանջների միջև առկա անդունդը, տաղանդների հավաքագրման խնդիրը և այլն։

Այնուհետև, խմբային աշխատանքների և քննարկումների միջոցով, վերհանվել են աշխատաշուկայում առկա հիմնական խոչընդոտներն ու ներկայացվել  լուծման եղանակներ։

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է աշխատաշուկայի համար մրցունակ մասնագետներ պատրաստելու գործում կրթության կարևորությունը:

Գործընթացում կարևորվել է նաև Մանկավարժական համալսարանի դերն ու ներդրումների անհրաժեշտությունը.Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի հետ համատեղ համաձայնություն է ձեռք բերվել հաստատել, քննարկել նոր ծրագրեր: