ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին առցանց վեբինարի
03.02.2021
Մասնակցեցին առցանց վեբինարի

Էրազմուս+ ARMDOCT/Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ և MODEST /Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը/ կարողությունների զարգացման ծրագրերի շրջանակում անցկացվեց առցանց վեբինար: Մանկավարժական համալսարանը վեբինարին մասնակցում էր որպես ծրագրի գործընկեր բուհ:

ԵՄ կողմից ֆինանսավորվող ARMDOCT և MODEST ծրագրերն ուղղված են Հայաստանում ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում դոկտորական կրթության բարեփոխումներին:

Վեբինարի նպատակն էր բացահայտել դոկտորական համագործակցային կրթության կազմակերպումը և բուհ-արդյունաբերություն համագործակցության հնարավորությունները Իտալիայում, Լատվիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում։

Վեբինարին բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան` ընդգծելով դոկտորական կրթության ոլորտում բարեփոխումների հրատապությունը, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրերի միջև համագործակցության կարևորությունը:

Վեբինարի ընթացքում Իտալիայի Տերամո համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի հարցերով պրոռեկտոր Պաոլա Պիտիան ներկայացրեց իրենց երկրում արդյունաբերության ոլորտում դոկտորական կրթության ծրագրերը: Լատվիայի համալսարանի ներկայացուցիչներն էլ խոսեցին Լատվիայում դոկտորական կրթության ոլորտում բարեփոխումների, ինչպես նաև հետազոտություն-արդյունաբերություն կապի ստեղծման մեխանիզմների մասին:

Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչը անդրադարձավ Ֆրանսիայում պետության կողմից ֆինանսավորվող CIFRE պայմանագրին, որը իրականացվում է 1981 թվականից` խթանելով համալսարան-արդյունաբերություն համագործակցությունը: