Օրերս կայացավ «Առանց խոչընդոտների քաղաքը» խորագրով ֆոտոցուցահանդեսը։ Այն կազմակերպել էին Հայաստանում Իսպանիայի Թագավորության դեսպանությունն և «Լուսէ» վերականգնողական կենտրոնը։
«Երևան, իմ սեր» հիմնադրամի հրավերով ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին նաև ՀՊՄՀ գեղարվեստական լուսանկարչության բաժնի դասախոսները և ուսանողներրը։ Ցուցադրության էին ներկայացված Իսպանիայի դժվարամատչելի հանրային վայրերը։
Ուսանողներից Արամ Խաչատրյանը լուսանկարեց միջոցառման ողջ ընթացքը՝ մասնակցություն ունենալով նաև իրադարձության ֆոտոլուսաբանման գործում։
Ցուցահանդեսի նպատակն էր ընդգծել այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ և որոնց մասին շատերն անտեղյակ են։
Կազմակերպիչները համոզված են՝ ցուցահանդեսը կարող է նպաստել խնդրի վերաբերյալ հայ հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու խնդիրների լուծմանը։