ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին հայ-ավստրիական կոնտակտային սեմինարին
20.05.2019
Մասնակցեցին հայ-ավստրիական կոնտակտային սեմինարին

Ավտրիական Էրազմուս+ ազգային գործակալության և Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ մայիսի 16-17-ը Երևանում կայացավ հայ-ավստրիական առաջին կոնտակտայի սեմինարը:

Մանկավարժական համալսարանից սեմինարին մասնակցում էին Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Տիգրան Բաբայանը և Միջազգային համագործակցության բաժնի մասնագետ Գոհար Առաքելյանը:

Սեմինարի հիմնական նպատակն էր կողմերին ծանոթացնել Ավստրիայի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին, Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության շրջանակներում նախաձեռնել ուսանողների (դասընթացներ, պրակտիկա) և բուհական անձնակազմի (դասավանդում, վերապատրաստում) երկկողմանի փոխանակումներ, ինչպես նաև Էրազմուս+ Բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրային նոր գաղափարներ մշակել և դիմել դրամաշնորհային մրցույթին և հայ մասնակիցներին ծանոթացնել Ավստրիայի զարգացման համագործակցության APPEAR ծրագրի հնարավորություններին:

Այցի շրջանակներում ներկայացվեցին համալսարանների ենթակառուցվածքներն ու կրթական ծրագրերը, ինչպես նաև մասնակից երկրների լավագույն փորձի օրինակները: Ավստրիական պատվիրակության կազմում էր 22 ներկայացուցիչ 12 բուհերից և ազգային գործակալությունից, իսկ հայաստանյան կողմից հանդիպմանը մասնակցեց շուրջ 40 ներկայացուցիչ՝ հայաստանյան 22 բուհերից։

ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ երկօրյա սեմինարը բուհին հնարավորություն կտա հաստատել նոր հարաբերություններ ավստրիացի գործընկերների հետ և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում նախաձեռնել համաձայնագրեր: