ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին Իտալիայում կայացած գիտաժողովին
18.10.2017
Մասնակցեցին Իտալիայում կայացած գիտաժողովին

Հոկտեմբերի 9-13-ը Իտալիայի Տրիեստե քաղաքի Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնում (The Abdus Salam International Centre for Theoritical Physics) ՏՖՄԿ (ICTP) անցակցվեց «Ֆիզիկայի բնագավառում կանանց կարիերայի առաջընթաց» խորագրով գիտաժողով:

ՀՊՄՀ-ի և ՏՖՄԿ -ի միջև գործող պայմանագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանից գիտաժողովին մասնակցելու հրավեր էին ստացել Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, ֆ.մ.գ.թ. Նարինե Բաբաջանյանն ու ամբիոնի մասնագետ, ֆիզիկոս Նունե Մխիթարյանը:


Գիտաժողովին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ՝ աշխարհի 40 երկրների հայտնի համալսարաններից, լաբորատորիաներից, բարձրագույն տեխնիկակական դպրոցներից:

Գիտաժողովի ընթացքում եղան ելույթներ, քննարկումներ, բանավեճեր, որոնց արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ՝ ֆիզիկայի և այլ բանագավառներում կանանց կողմից լավ կարիերա ստեղծելու, ինչպես նաև  գիտության մեջ առաջընթաց գրանցելու համար:

Նարինե Բաբաջանյանն ու Նունե Մխիթարյանը տեսապաստառների միջոցով ներկայացրին տարատեսակ նյութեր՝ Մանկավարժական համալսարանի և ամբիոնում իրենց իրականացրած աշխատանքների վերաբերյալ:

«Նման գիտաժողովները հնարավորություն են տալիս քննարկումների միջոցով ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ և կարողություններ, այլև փորձի փոխանակման շնորհիվ պատկերացում կազմել տարբեր երկրների կրթական համակարգերի, առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեցին գիտաժողովի մասնակիցները՝ ընդգծելով, որ առաջիկայում՝  բուհում  անցկացվող սեմինարի  ընթացքում ձեռք բերած փորձով կկիսվեն աշխատակիցների և ուսանողների հետ: