Մանկավարժական և Ազգերի բարեկամության ռուսական համալսարանների ուսանողների համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց առցանց կլոր սեղան-քննարկում։ Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Ձեռնարկին մասնակցում էին նաև Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Քննարկումն անցավ մասնակիցների փորձի, կարծիքների փոխանակման, հարցուպատասխանի և գիտական բարձր մթնոլորտում: