Ռուս-հայկական համալսարանում կազմակերպվել էր «Ֆիզիկական և հոգեբանական վերականգնում» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Ձեռնարկին մասնակցում էին նաև Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության դասախոսներն ու բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ դասախոսության ձևաչափով, որի ընթացքում բանախոսը՝ Սանկտ Պետերբուրգի «Ֆիզիկական վերականգնողական» ՀԿ-ի տնօրեն, մանկական վերականգնողական մասնագետ, բժիշկ, ֆիզիկական թերապևտ Եկատերինա Կլոչկովան ներկայացրեց ֆիզիկական և հոգեբանության վերականգման ոլորտում ռուս գործընկերների փորձը։
Հանդիպմանը ներկա էին նաև այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ։ Վերջիններս հանդիպման ընթացքում հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն ուղղել Եկատերինա Կլոչկովային։ Վերջինս այդ շրջանակներում ներկայացրեց ինչպես ոլորտում ռուսական, այնպես էլ սեփական փորձն ու մասնագիտական հմտությունները։
Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների կարծիքով՝ հանդիպումը յուրատեսակ փորձի փոխանակում էր, որի ընթացքում տեղեկացան ֆիզիկական և հոգեբանական վերականգման ոլորտի մասնագիտական նոր մոտեցումների։