ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Laser Physics- 2017» ամենամյա միջազգային կոնֆերանսին
26.09.2017
Մասնակցեցին «Laser Physics- 2017» ամենամյա միջազգային կոնֆերանսին

Սեպտեմբերի 19-22-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Laser Physics- 2017» ամենամյա միջազգային կոնֆերանսը:

Կոնֆերանսի հիմնական գիտական ուղղվածություններն էին՝ լազերային ֆիզիկան, ոչ-գծային օպտիկան, քվանտային օպտիկան և քվանտային ինֆորմատիկան, ֆոտոնիկայի բնագավառում կիրառվող նոր նյութերը, ինչպես նաև կառուցքավորված նյութերի օպտիկական հատկությունները:

ՀՊՄՀ-ի ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանը, ամբիոնի դասախոսներ Գագիկ Դեմիրխանյանը, Ատոմ Եգանյանը, Անուշ Դանիելյանը, Անուշ Մովսեսյանը և Մարիամ Գևորգյանը հանդես եկան զեկույցներով և տեսապաստառներով:

Ներկայացված նյութերը տարբեր խառնուրդային իոններով լեգիրված լիթիումի նիոբատի և նռնաքարի բյուրեղների կառուցվածքի և ֆիզիկական հատկությունների փորձարարական և տեսական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ էր, որոնք մեծ հետաքրքրություն առաջացրին կոնֆերանսի հայաստանյան և արտասահմանյան մասնակիցների շրջանում:

Եղավ նաև քննարկումներ, որոնք օգտակար էին ինչպես զեկուցողների, այնպես էլ մասնակիցների համար:

Laser Physics- 2017» ամենամյա միջազգային կոնֆերանսին Մանկավարժական համալսարանից մասնակցում էին նաև նույն ամբիոնի դասախոս Նարինե Բաբաջանյանը, ֆիզիկոս Նունե Մխիթարյանը, ինչպես նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ֆիզիկա բաժնի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ Անի Հովսեփյանը, Փառանձեմ Մարտիրոսյանը, Աննա Հովսեփյանը, Ռուզաննա Հունանյանը և Հասմիկ Պասկևիչյանը:

Ուսանողները մեծ ակտիվություն ցուցաբերեցին, մասնավորապես՝ տեսապաստառների քննարկումների ժամանակ:

Կոնֆերանսի ավարտից հետո ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում կոնֆերանսին մասնակցություն ունեցած ուսանողների հետ կազմակերպվեց սեմինար- հանդիպում, որի ընթացքում եղավ ներկայացված աշխատանքների ինտերակտիվ քննարկում: