ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին մաթեմատիկայի բնագավառի ուսուցիչների և հետազոտողների գիտաժողովին․․․
01.02.2024
Մասնակցեցին մաթեմատիկայի բնագավառի ուսուցիչների և հետազոտողների գիտաժողովին․․․

Օրերս ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսներն ու ասպիրանտը մասնակցեցին «Գրադիենտ» մաթեմատիկայի բնագավառի ուսուցիչների և հետազոտողների II միջազգային առցանց գիտաժողովին։

Այն նախաձեռնել էր Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանը, որի հետ ՀՊՄՀ-ն տևական ժամանակ համագործակցում է։

Գիտաժողովում Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը, դոցենտ Վարազդատ Վարդազարյանը, դասախոս-մեթոդիստ Աղավնի Գրիգորյանը ներկայացրին Հայաստանում նոր առարկայական չափորոշիչների համաձայն ավագ դպրոցում դասավանդվող դիսկրետ պատահական մեծություններն ու դրանց թվային բնութագրիչների ուսուցման մեթոդիկայի հիմնահարցերը։

Պրոֆեսոր Գուրգեն Ղուլղազարյանն անդրադարձավ մաթեմատիկական անալիզի բուհական դասընթացում ֆունկցիայի ուռուցիկության և գոգավորության սահմանումներին, հատկություններին և կիրառություններին, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը՝ նոր առարկայական չափորոշիչների համաձայն «Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի երկրաչափության նոր դասագրքի մասին» զեկույցը, իսկ ասպիրանտ Սաբինա Գասպարյանը ներկայացրեց ավագ դպրոցում ֆունկցիայի պարբերականության հայտանիշների կիրառությունը։

Ծավալվեց ակտիվ քննարկում․պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժանմունքի թվային կրթության ինստիտուտի դասախոսների միջև ակտիվ համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ հետազոտությունների կատարման վերաբերյալ։