ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին միջազգային գիտաժողովի
05.04.2018
Մասնակցեցին միջազգային գիտաժողովի

 

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի անցկացվեց միջազգային գիտագործնական ինտերնետ-գիտաժողով՝ «Գլոբալ մարտահրավերները և  տարածաշրջանային զարգացումը   սոցիոլոգիական չափումների հայելում» թեմայով:

Միջազգային  գիտագործնական գիտաժողովին մասնակցում էին 4 երկրների տարբեր բուհերի ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև Մանկավարժական համալսարանից: Ներկայացվել էին մոտ 100 թեզիսներ, որոնցից 14-ը՝ նՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք ամբիոնի տարբեր կուրսերի 10 ուսանողների և 4 դասախոսների կողմից:

Բոլոր թեզիսները նախապես տեղադրվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի  կայքում, ինչի ընթացքում մասնակիցները պատասխանել են իրեն ուղղված անհատական  հարցերի:

Lավագույն թեզիսներ ներկայացրած ուսանողներին ու դասախոսներին տրվեցին դիպլոմներ՝ հաշվի առնելով ներկայացված թեզի բովանդակությունը, արդիականությունը և անհատական հարցերի պատասախանների բովանդակությունը: Սոցիոլոգիայի և սոցիալկան աշխատանք ամբիոնի դասախոս Գոհար Մկոյանին շնորհվեց 2-րդ աստիճանի դիպլոմ՝ հայ հասարակության մեջ սերունդների արժեքային կողմնորոշումների համեմատական վերլուծության համար:

Միջազգային գիտաժողովի մյուս մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր: