ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին միջազգային մրցույթի
12.06.2024
Մասնակցեցին միջազգային մրցույթի

Մանկավարժական համալսարանի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի հայցորդ Թալին Աշիքեանն ու Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Սուսաննա Ավագյանը մասնակցեցին «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» միջազգային հանրահայտ մրցույթի ազգային փուլին։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան 180 վայրկյանում ֆրանսերենով պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման։

Մասնակցելու հնարավորություն ունեին 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանել են թեկնածուական ատենախոսությունը մրցույթի եզրափակիչ փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում։

Ժյուրիի կազմում էին ՀՖԳ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի ղեկավար Ադրիան Տանասեսկուն, Le Courrier d’Erevan լրատվական կայքի տնօրեն Զառա Նազարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Գիտական և ակադեմիական համագործակցության գծով կցորդ Լյուսիլ Բուսքեն։

ՀՊՄՀ ասպիրանտ Սուսաննա Ավագյանը ժյուրիի որոշմամբ արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։