ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին սանկտպետերբուրգյան «Ամառային դպրոցին»
21.08.2017
Մասնակցեցին սանկտպետերբուրգյան «Ամառային դպրոցին»

Մանկավարժական համալսարանի ուսանողները այս տարի ևս մասնակցեցին Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Ամառային դպրոցին»: 

Աբովյանականներն այդ օրերին համատեղեցին հաճելին ու օգտակարը՝ մասնակցելով դասընթացների և ճանաչողական էքսկուրսիաների:

Դասընթացների ընթացքում ուսանողները ծանոթացան Սանկտ Պետերբուրգի պատմությանը, ռուսական մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին և գրականությանը:

Հիասքանչ ճարտարապետություն, կայսերական ոգի, հարուստ գրականություն. Սանկտ Պետերբուրգը եղել է, կա ու կմնա դարավոր ավանդույթների ու ժամանակակից դրսևորումների անփոփոխ հանդիպման վայրը: Աբովյանականները այցելեցին Պետրոպավլովյան ամրոց, Էրմիտաժ, Սուրբ Իսահակ տաճար, Ցարսկոյե Սելո (արգելոց-թանգարան), Ամառային այգի, Սպաս-նա-կրովի տաճար, Ֆեոդոր Դոստոևսկու անվան տուն-թանգարան և այլ տեսարժան վայրեր:

«Ամեն օր քայլում ու նորովի էինք բացահայտում Դոստոևսկու և Գոգոլի այդքան սիրելի Նևսկու պողոտան»,-նշեցին ուսանողներն ու հավելեցին, որ այդ օրերին Սանկտ Պետերբուրգում իրենց շնորհիվ թևածում էր հայկական ոգին՝ ազգագրական երգ ու պարով:

Ուսանողների խոսքով՝ պետերբուրգյան  «Ամառային դպրոցը» հնարավորություն տվեց ունենալ նոր ընկերներ, ծանոթանալ ռուսական մշակույթին և ուսանողական կյանքում ամրագրել անմոռանալի տպավրություններ: