ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին «Science Slam» գիտական քննարկմանը
15.10.2021
Մասնակցեցին «Science Slam» գիտական քննարկմանը

Հոկտեմբերի 7-11-ը Մոսկվայում կայացավ ՌԴ-ի «Սո-եդինենիյե»` չտեսնող չլսողների հիմնադրամ ակադեմիայի կողմից կազմակերպած «Science Slam» գիտական քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՊՄՀ- Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը, ատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանը, ամբիոնի հայցորդ Անուշ Ասլանյանը և 2-րդ կուրսի մագիստրոս Լիդա Սեսաձեն:

«Science Slam» գիտական քննարկմանը ներկայացվեց կատարված գիտական աշխատանքների ընթացքը, ակնկալվող արդյունքները, հնչեցին հարցեր, քննարկվեցին աշխատանքների հետագա ընթացքի կատարման եղանակները: Ծրագիրը ենթադրում է առաջիկայում համայնքային  հետազոտությունների մոդելի ներդրում, միջազգայնացում՝ ՀՊՄՀ-ի համագործակցության շրջանակներում:

Նշենք, որ 2018 թվականից ՀՊՄՀ-ի և ՌԴ-ի «Սո-եդինենիյե» չտեսնող-չլսողների հիմնադրամի միջև պայմանագրի շրջանակներում Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը համագործակցում է գիտամեթոդական, մանկավարժա-հոգեբանական ուղղություններով:

Համագործակցության ընթացքում 2 մագիստրոս գիտական ղեկավարների հետ մասանկցել է «Наставники и ученики» նախագծին և պաշտպանել մագիստրոսական ատենախոսություն`ռուս գործըկերների համաղեկավարությամբ:

«Խնդիրների մեկնաբանումը ենթադրում է մանկավարժական գործիքակազմի կիրառում, որտեղ առավել քան կարևորվում է անձանց սոցիալ-մշակութային, ազգային առանձնահատկություններն ու առաջարկվող գործիքակազմի  արժեքը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Թերեզա Ազատյանըն ու հավելեց, որ համընդհանուր ներառականության պայմաններումսա առավել արդիական է: 

Նա վստահեցրեց` համագործակցության շրջանակներում կազմակերպված գիտական քննարկումը վկայում է այն մասին, որ զարգացման բարդ և բազմակի խանգարումներ ունեցող անձանց հետ կիրառվող հոգեբանա-մանկավարժական մոտեցումները կիրառելի են նաև մեր երկրում, ինչն առավել արդիական է համընդհանուր ներառականության պայմաններում: