ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցեցին վրանային ճամբարի
23.07.2018
Մասնակցեցին վրանային ճամբարի

Մանկավարժական և Արցախի պետական համալսարանների միջև համագործակցության շրջանակներում աբովյանականները մասնակցեցին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում կազմակերպված ամառային ուսանողական վրանային ճամբարին:

Ճամբարային օրերին տարբեր երկրներից ժամանած ուսանողները ներկայացրին իրենց համալսարանների առօրյան ու գործունեությունը, հանդիպումներ ունեցան բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կազմակերպեցին ինտելեկտուալ, սպորտային ու ժամանցային տարատեսակ խաղեր:

Պատմաճանաչողական այցեր, ծանոթություն արցախյան մշակույթին ու բարբառին, ազգագրական պարերի ուսուցում, հանդիպում արցախցի դասախոսների և ԱՄՆ-ից ժամանած հյուրերի հետ. ճամբարային առօրյան համալրվեց նաև նման ձեռնարկներով:

Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողուհի Վիկտորյա Մարտիրոսյանը խոստովանում է՝ դժվար էր պատկերացնել շփումը տարբեր երկրներից եկածների հետ, սակայն Արցախն այդ դժվարությունները հաղթահարելու ուժ տվեց: Ուսանողուհի Զվարթ Ամբրոյանն էլ հույս հայտնեց, որ նման ծրագրերը կլինեն շարունակական և հնարավորություն կտան ճանաչել Արցախն ու լինել նրա դեսպաններն ամբողջ աշխարհում: