ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մասնակցություն հետազոտական և փորձի փոխանակման ծրագրի
14.10.2016
Մասնակցություն հետազոտական և փորձի փոխանակման ծրագրի

ՀՊՄՀ-ի դասախոս Դավիթ Պողոսյանը մասնակցել է Լայպցիգի Գրասսի ազգագրության թանգարանում հետազոտական և փորձի փոխանակման երկամսա ծրագրին:

Մասնակցությունը կայացել է «Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ» թանգարանային համակարգի հրավերով:

Ամենամյա ծրագրին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ՝ Բրիտանական թանգարանի երաշխավորությամբ:

Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Պողոսյանն աշխատել է նշված թանգարանի կրթական ծրագրերի բաժնում, որտեղ տեղի աշխատակիցների օգնությամբ ներգրավվել է տարբեր գործնական խնդիրների լուծման, սեփական փորձի հաղորդման, ինչպես նաև կրթական-հետազոտական նախագծի կազմման աշխատանքներին: ՀՊՄՀ-ի դասախոսը թանգարանում պահվող Նոր Ջուղայից 19-րդ դարում ձեռք բերված արժեքավոր հավաքածուների հետազոտության հիման վրա կազմել է թանգարանայի կրթական ծրագրի առաջարկ և Լայպցիգի հայ ուսանողական միության աջակցությամբ փորձել իրականացնել: Նախագիծ-առաջարկն արժանացել է հրավիրող հաստատության՝ Դրեզդենում և Լայպցիգում աշխատող մասնագետների հավանությանը:

Դավիթ Պողոսյանի կարծիքով՝ նախագիծը կարող է հետագայում վերածվել թանգարանի և տեղի հայ համայնքի համագործակցության, հայկական ժառանգության նորովի մեկնաբանման հարացույցի:

Հետազոտություններից բացի, վերջինս եղել է գերմանական մի շարք քաղաքներում գործող թանգարաններում, ինչպես նաև հանդիպել Լայպցիգի Կիրառական գիտությունների համալսարանի Մեդիայի ֆակուլտետի Թանգարանագիտության ամբիոնի պրոֆեսոր Մարկուս Վոլցի հետ, ծանոթացել այդ համալսարանում թանգարանային և գրադարանային կրթության երկաստիճան (բակալավրիատ, մագիստրատուրա) համակարգի առանձնհատկություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբոնի հետ փորձի փոխանակման, դասախոսությունների կազմակերպման ուղղությամբ:

Aspu.am-ի հետ զրույցում Դավիթ Պողոսյանը նշեց, որ պատրաստվում է երկամսյա մասնագիտական փորձառությունը ներդնել մասնագիտական կրթության ոլորտում և շարունակել ընդլայնել համագործակցություն արտերկյա գործընկերների հետ:

ՀՊՄՀ-ի դասախոսը՝ որպես համակարգող արդենիսկ ներգրավված է հոկտեմբերի 25-28-ը Երևանում կայանալիք թանգարանային կրթության ոլորտի մասնագետնրի համար նախատեսված «Թանգարան, կրթություն և ներգրավում» միջազգային փորձի փոխանակման դասընաց-վարժանքի կազմակերպման աշխատանքներին, որին Բրիտանական թանգարանից, Մանչեսթրի ապատկերասրահից, Գլասսգոյի թանգարանային համակարգից և այլ արտերկրյա թանգարանների ներգրավված փորձագետների շարքում Հայաստան է այցելելու նաև Գրասսի ազգագրության թանգարանի մշակութային ծրագրերի համակարգող Քրիստինա Ֆիշերը:

Ի դեպ, դասընթացի կազմակերպմանը կամավորության սկզբունքով կմասնակցեն նաև բուհի Թանգարանային գործ և հուշարձանների պահապանության բաժնի ուսանողներ: