ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆրունզե Երվանդի Մայիլյան
10.02.2016

Պատմ. գիտ. թեկ., դոցենտ

mayilyanfrunze16@aspu.am

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ/Հայոց պատմության ամբիոն

Կրթություն
1970-1974թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմության և հասարակագիտության բաժին
1974-1978թթ.՝ նույն ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասպիրանտուրա

Գիտական աստիճան
1995թ.՝ թեկնածուական ատենախոսություն, պատմական գիտությունների թեկնածուի գիտական կոչում, Է.001
2002թ.՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Աշխատանքային գործունեություն
1978-1986թթ.՝ աշխատել է որպես ավագ լաբորանտ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնում 
1986-1995թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության ամբիոնի դասախոս
1995թ. առ այսօր՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դասախոս
2007-2015թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Հայոց պատմություն <<Միջին դարեր, 9-18րդ դարեր>>
Մագիստրատուրա՝ <<Հայ միջնադարյան պետականությունների պամություն>>

Հետաքրքրությունների ոլորտ 
18-րդ դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժումների պատմության հիմնախնդիրները

Անդամակցություն
<<Զորավար Անդրանիկ >> բարեգործական հիմնադրամի գիտական խորհրդի անդամ

Վերապատրաստումներ
2015 թվականի փետրվարի 16-ից մարտի 6-ը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացաման դասընթացին (60 ժամ տևողությամբ):

Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն բառարանով

Հրատարակություններ՝ Հրատարակել է շուրջ 25 գիտամեթոդական հոդվածներ:
Հրատարակումներ (վերջին 5 տարիների)
Եկատերինա 2-րդի ՙՍահմանային պատնեշի՚ քաղաքականությունը և Հայաստանը, Ժողովածու Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի, (2012թ դեկտեմբերի 14), I I ՊՐԱԿ, Երևան 2014, էջ 413-417

1795 թ. Շուշիի պաշարման 33 օրը ,ՙԱկունք՚ գիտական հոդվածների ժողովածու, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, թիվ 3/9/, Երևան 2013, էջ 89-91
Հայ-ռուս-վրացական կապերի պատմությունից, ՙԷջմիածին՚ ամսագիր, Է 2014, էջ 124-132
Գեներալ Ռիմսկի-Կորսակովի Գանձակի արշավանքը և հայերը, ՙԼրաբեր հասարակական գիտությունների՚, թիվ 2, 2014, էջ 106-110

Պարգևներ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի Շնորհակալագրով, 14/11/2005թ.

<<Զորավար Անդրանիկ>> ոսկե մեդալով, Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար, 25/02/2010թ.

2010 թ-ի գարնանային զորակոչի զինծառայողների կրթական կարիքների բավարարման ծրագրի ընթացքում ցուցաբերած մասնակցության և ակտիվ փոխհամագործակցության համար պատվոգրով, 23/05/2012թ: