ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկամյա սպայական դասընթացներ
17.02.2021

2021թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կմեկնարկեն մեկամյա սպայական դասընթացներ:

Դասընթացներին կարող են մասնակցություն ունենալ պարտադիր զինվորական ծառայության՝ 2021թ-ի ամառային զորակոչին ենթակա, ինչպես նաև ավարտական կուրսի իգական սեռի ներկայացուցիչները:

Ուսումնառությունն ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոններում՝ 2 տարի զինծառայությունն անցնելու համար: Մանրամասներին ծանոթացեք ստորև

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 010 29 45 84, 094 19 90 60, 098 77 18 03:

Նորություններ