ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է 2018 թ. մենթորության ծրագրի հայտագրումը
05.12.2017
«Լույս» հիմնադրամը հայտարարում է 2018 թ. Մենթորության ծրագրի մասնակիցների հայտագրման մասին: 
 
Հրավիրում են 15-25 տարեկան երիտասարդներ, ովքեր ցանկանում են կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ, մասնագիտական ու անհատական զարգացում ունենալ, ինչպես նաև ընդլայնել գործնական ցանցը, մասնակցել«Լույսի» մենթորության ծրագրին:
 
Մենթորությունը յուրատեսակ գործընկերություն է մենթորի («Լույսի» ուսանող) ու մենթիի (հայաստանցի երիտասարդ) միջև և կարող է մասնագիտական ուղու հրաշալի մեկնարկ դառնալ երիտասարդների համար: Մենթորները յուրատիպ օրինակ են ծառայում մենթիների համար, ովքեր ցանկանում են կարիերան կառուցելու լավագույն կողմնորոշումն ստանալ, մուտք գործել «Լույսի» աշխարհասփյուռ ցանց և մասնագիտական հմտություններ ձեռք բերել:
 
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հիմնադրամի կայքում տեղադրված առցանց հայտաձևը։ 
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017 թ. դեկտեմբերի 18-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ հղումով` http://www.luys.am/am/mentorship:

Նորություններ