ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը
06.07.2020
Մեկնարկել է 2020-2021 ուստարվա մագիստրատուրայի ընդունելությունը

Մագիստրատուրայի սիրելի դիմորդ, այսօրվանից մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելությունը:

Այսօրվանից կգործի նաև www.dimord.aspu.am կայքը, որի միջոցով կարող ես տեղեկանալ մասնագիտությունների, ընդունելության ծամկետների և կարգի մասին ու գրանցվել:

Մինչ գրանցվելը, ևս մեկ անգամ ծանոթացիր առկա և հեռակա ուսուցմամբ մասնագիտություններին, դրանց տեղերին և վարձաչափերին:

Դու հնարավորություն ունես ընտրել 52 (առկա ուսուցում) և 9 (հեռակա ուսուցում) մասնագիտություններից մեկը, որը հնարավորություն կընձեռի կրել մեծ լուսավորչի անունը կրող մանկավարժական մայր բուհի մագիստրոսի կոչումն ունենալու պատիվը:

Հիշիր՝ փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2020թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը՝ առկա ուսուցման, իսկ հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 25-ը՝ հեռակա ուսուցման համար:

Բոլոր մասնագիտությունների դեպքում ընդունելությունն իրականացվելու է հարցազրույցով, առկայի դեպքում հարցազրույցը կանցկացվի օգոստոսի 26-28-ը, հեռական՝ օգոստոսի 27-31-ը:

Վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն ՀՊՄՀ-ի նախորդ տարիների, այլև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները:

Եթե դիմում-հայտը լրացնելիս կունենաք որոշակի դժվարություններ կամ կծագեն հարցեր, կարող եք գրել dimord2020@aspu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել ՀՊՄՀ-ի ընդունող հանձնաժողով՝ 010 59 70 69 հեռախոսահամարով:

Հիշիր՝ երկրի գլխավոր պետական պաշտոնյան ուսուցիչն է: Վիկտոր Հյուգոյի այս խոսքերը բազմաթիվ սերունդներ են բերել մանկավարժական մայր դարբնոց, որովհետև մեծ է եղել դպրոցի և ուսուցչի կարևորության գիտակցումը: Դպրոցը հասարակության ու պետության հենարանն է, ուսուցիչը՝ հիմնասյունը: Եվ ուրեմն, սիրելի դիմորդներ, մանկավարժական մայր բուհի մագիստրատուրան ուրախ է ողջունել Ձեզ այս պաշտոնական էջում: Սովորենք սովորեցնել: Դա այնքան հաճելի և կարևոր աշխատանք է: