ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելությունը ․․․
18.09.2023
Մեկնարկել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելությունը ․․․

2023/2024 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-25-ը՝ ժամը 18:00-ն։

Ընդունելության քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը:

Դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը կհանձնեն միևնույն օրը: Ներբուհական քննությունների անցկացման համար Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի (ԳԹԿ) հրամանով մինչև սեպտեմբերի 27-ը ստեղծվել են առարկայական քննական հանձնաժողովներ:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը:

Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները:

Համաձայն իր դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Դիմորդին իրավունք է վերապահվում, պահպանելով նաև միասնական և ներբուհական կարգով հանձնած քննական առարկայի գնահատականը, տվյալ առարկայից հանձնել քննություն: Ավելի բարձր գնահատական ստանալու դեպքում հաշվի կառնվի հանձնած քննության արդյունքը:

Միասնական քննություն հանձնողները յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ-ի հաշվեհամարին (900018003401) փոխանցում են 1500 դրամ, իսկ ներբուհական յուրաքանչյուր քննության համար՝ Մանկավարժական համալսարանի հաշվեհամարին (Կոնվերս Բանկ 1930055618190100) 1500 դրամ:

Նշենք, որ ԳԹԿ համար կարող եք ստանալ նաև Մանկավարժական համալսարանից։

ՀՊՄՀ-ի հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2023/2024 ուստարվա ընդունելության քննությունները, տեղերը և ուսման վարձերը հղումում՝ https://aspu.am/website/images/website3/yndunelutyun%202023/bakalavr_heraka.pdf․


Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել Ընդունող հանձնաժողով՝ Խանջյան 5 կամ զանգահարել՝ (010) 59-70-69։