ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է դիմում-հայտերի ընդունելությունը
25.05.2020
Մեկնարկել է դիմում-հայտերի ընդունելությունը

Սիրելի՛ դիմորդ, այսօրվանից մեկնարկել է 2020-2021 ուսումնական տարվա բակալավրիատի դիմում-հայտերի առցանց ընդունելությունը։

Դիմում-հայտերը լրացնելու համար պետք է այցելել www.dimord.am կայք և հետևելով տեսանյութի հրահանգներին՝ լրացնել այն։ 

 

Ուշադրություն՝ 

միասնական քննության համար նախատեսված 1500 դրամ գումարը պետք է վճարել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին` 900018003401, իսկ ներբուհական քննությունների համար` Մանկավարժական համալսարանի հաշվեհամարին` 19300 55618190100 (Կոնվերսբանկ)։ 

Սիրելի դիմորդ, ևս մեկ անգամ ծանոթացիր 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի 41 մասնագիտություններին, իսկ եթե ունես հարցեր, կարող եք գրել dimord2020@aspu.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով՝ Մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողով։