ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է մանկավարժության օլիմպիադա
27.04.2023
Մեկնարկել է մանկավարժության օլիմպիադա

ՀՊՄՀ-ում մեկնարկեց Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող «Մանկավարժություն» առարկայից ամենամյա օլիմպիադայի առաջին փուլը, որին զուգահեռաբար մասնակցում էր 8 մագիստրոս՝ առկա և բակալավրիատի շուրջ 70 ուսանող՝ առցանց։

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը ներկայացրեց օլիմպիադայի անցկացման փուլերի հաջորդականությունն ու հիմնական նպատակը՝ ուսուցչի մասնագիտության հանդեպ աշակերտների հետաքրքրության առաջացում, մասնագիտական կողմնորոշում, մանկավարժական իրավիճակների վերլուծություն, դրանց համարժեք լուծումներ, դպրոցականներին և սկսնակ ուսուցիչներին ուղղված քարոզներ։

Մանկավարժության ամբիոնի դոցենտ Նաիրա Մարտիրոսյանը նկատում է՝ 6 տարվա ընթացքում փոխվել են օլիմպիադայի կանոնները, առցանց գրանցման շնորհիվ դյուրին է դարձել նաև մասնակցության հնարավորությունը, իսկ նպատակը նույնն է՝ ստուգել ուսանողների մնացորդային գիտելիքները, առավել արժևորել մանկավարժի մասնագիտությունը, զարգացնել ապագա ուսուցիչների կոմպետենտությունն ու լինել երեխայակենտրոն։

Հետազոտվողների սահմանված քանակի ապահովում, թեմայի ընտրության համապատասխանություն առաջադրանքին, համաձայն նպատակի՝ հետազոտության էմպիրիկ մեթոդների ճիշտ ընտրություն և օգտագործում, արդյունքների վերլուծություն, եզրակացությունների շարադրման կարողություն․ գնահատման այս չափանիշներով ամփոփվեց օլիմիպիադայի հետազոտության 1-ին փուլը։

Օլիմպիադայի հաջորդ փուլ անցավ բակալավրիատի 45 և մագիստրատուրայի 7 ուսանող։