ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը
17.04.2021

Մեկնարկել է Գերմանիայի Բունդեստագի «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը։ 

Գերմանիայի Բունդեստագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ։

Ծրագիրը տևում է 2022 թվականի մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի հուլիսի 31-ն է։ 

www.bundestag.de/ips կայքում ծանոթացեք ծրագրի վերաբերյալ տեղեկություններին, մասնակցության նախադրյալներին և մրցութային փաստաթղթերի ցանկին, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկին, ինչպես նաև մրցույթին վերաբերող թերթիկին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել դեսպանություն՝ 010 52 523279, 010 524781 հեռախոսահամարներով։ 

 

Նորություններ