ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել են առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացներ
25.04.2017
Մեկնարկել են առողջ ապրելակերպի վերաբերյալ դասընթացներ

Մանկավարժական համալսարանում մեկնարկել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների՝ բուհի դասախոսների և ֆիտնես մարզչի աջակցությամբ «30 առողջ օր» անցկացվող ծրագիրը:

Դասընթացի առաջին մասնակիցները ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի 25 ուսանողներն են:

Կամավորներն ուսանողներին ներկայացրին առողջ ապրելակերպի հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառներին, դրանց կանխարգելմանն ու բուժմանը, մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի և ծխախոտի բացասական ազդեցությանը: Դասընթացի ընթացքում անդրադարձ եղավ նաև անառողջ սննդի հետևանքներին, առողջ սննդի և կանոնավոր մարզումների կարևորությանը:

Ուսանողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին շուրջ 5 ժամ տևողությամբ դասընթացին: Նրանց առավելապես հետաքրքրում էին ճիշտ մարզվելու, առողջ սնվելու հիմնական կանոններն ու սկզբունքները:

Ապագա հատուկ մանկավարժները ծրագրի 30 օրերի ընթացքում կմասնակցեն նաև առողջ սնունդ պատրաստելու մրցույթի, քայլարշավի և ամենշաբաթյա մարզումների: