ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել են ՀՊՄՀ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննությունները
09.10.2020
Մեկնարկել են ՀՊՄՀ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

Մանկավարժական համալսարանում մեկնարկել են 2020-2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները: Դրանք անցկացվելու են բուհում՝ հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում:

Քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքում խստորեն պահպանվում են հակահամաճարակային կանոնները: Քննություններն անցկացվում են փոքր խմբերով, ախտահանված լսարաններում, դահլիճներում:

Դրանք հագեցվել են անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով: Դիմորդները և հանձնաժողովի անդամները քննության մտնելիս պարտադիր ջերմաչափվում են:
Քննությունների ավարտից հետո նախատեսված ժամանակահատվածում քննական թեստերի պատասխանները կտեղադրվեն բուհի կայքում, իսկ ընդունելության ընդհանուր արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 22-ին: