ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելությունը
09.09.2020
Մեկնարկում է 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելությունը

Սեպտեմբերի 10-ից Մանկավարժական համալսարանում կմեկնարկի բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: Սիրելի դիմորդ, մասնագիտություններին, քննություններին և վարձավճարներին ծանոթացեք այստեղ, իսկ ընդունելության կարգին` ստորև

Դիմորդների դիմում հայտը և փաստաթղթերը պետք է ներկայացնեն Մանկավարժական համալսարան (Հասցե` Խանջյան 5, 1-ին հարկ, Ընդունող հանձնաժողով) սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը` ժամը 18:00-ն:

Ընդունող հանձնաժողովն աշխատում է շաբաթվա բոլոր օրերին. երկուշաբթիից-ուրբաթ`ժամը 09:00-18:00-ն, իսկ շաբաթ և կիրակի օրերին`09:00-16:00-ն: 

Քննություններն անցկացվելու են հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ արդյունքները կամփոփվեն մինչև հոկտեմբերի 22-ը: 

Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով քննության համար դիմորդը պետք է  վճարի 1500 դրամ: Վճարումը պետք է կատարել Մանկավարժական համալսարանում դիմում-հայտը լրացնելիս:

Դիմորդը բուհին ներկայացնում է՝
1) միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
2) 1 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
4) զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
5) սույն կարգի 28-30-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
6) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

7) տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
8) «Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
9) առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով եւ կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված եւ վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՊՄՀ-ի Ընդունող հանձնաժողով` 010 59 70 69 հեռախոսահամարով կամ գրել dimord2020@aspu.am էլեկտրոնային հասցեին: