Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը՝ վերապատրաստման ծրագրի բովանդակության 11 ոլորտներով (բաժիններով)՝ հետևյալ մակարդակներով.
- տարրական
- ձեռնահասության
- տիրապետման
- փորձագետի
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության 11 ոլորտներով՝ չորս մակարդակներով վերապատրաստման համար անհրաժեշտ է սեպտեմբերի 9-20-ը՝ ժամը 17:00-ն, լրացնել հայտ՝ հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/1J3YkDsT_5b6uykU6oVTcjaM2INIbLnW614Vs2RuTzd0/edit
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքների վերաբերյալ տնօրենի տրված տեղեկանքն /դպրոցի բլանկով/ անհրաժեշտ է ներկայացնել վերապատրաստման գործընթացի մեկնարկից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության 2-12 բաժիններով՝ չորս մակարդակով վերապատրաստման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին և կավարտվի հոկտեմբերի 31-ին։
Դասընթացների կազմակերպման և իրականացման ձևաչափի (առերես, առցանց, հիբրիդ) վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։
Այլ մանրամասների համար դիմել Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծ 17, երկրորդ հարկ, 206 սենյակ կամ աշխատանքային ժամերին՝ 09։00-17։00-ն, զանգահարել (010) 59-70-78, (010) 597063 հեռախոսահամարներին։