Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը՝ վերապատրաստման ծրագրի բովանդակության 4 բաղադրիչներով (բաժիններով)՝ բոլոր մակարդակներով (տարրական և ձեռնահասության, տիրապետման, փորձագետի).
Բաժին 4. Ռեսուրսների կառավարում
Բաժին 6. 21-րդ դարի հմտությունների խթանում
Բաժին 10․ Մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում
Բաժին 11․ Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության 4 բաղադրիչներով երեք մակարդակներով վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է հունիսի 2-9-ը լրացնել հայտ՝ կցելով կարիքի գնահատման արդյունքները փաստող ֆայլը։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության 4, 6, 10, 11 բաղադրիչներով վերապատրաստման գործընթացը մեկնարկելու է 2025 թվականի հունիսի 16-ից։
Պարտադիր վերապատրաստման մասնակցության հայտ
Այլ մանրամասների համար դիմել Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծ 17, 2-րդ հարկ, Ուսուցիչների վերապատրաստման բաժին (214) սենյակ կամ զանգահարել (010)597088 հեռախոսահամարին: