ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկնարկել է ընդունելության լրացուցիչ փուլը
20.07.2020
Մեկնարկել է ընդունելության լրացուցիչ փուլը

Սիրելի դիմորդ, հուլիսի 20-22-ը կանցկացվի թափուր տեղերի համար անցկացվող մրցույթի հայտագրումը: Դիմում-հայտը պետք է լրացնել առցանց՝ www.dimord.am կայքում: Հայտագրվելու ուղեցույցին ծանոթացեք այստեղ

Եւս մեկ անգամ նշենք, որ բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր (7,5 միավորից սկսած) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման վճարովի համակարգերի:

Մանկավարժական համալսարանի թափուր տեղեր ունեցող մասնագիտություններին ծանոթացեք այստեղ