ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գոհար Էդուարդի Մելիքյան
26.02.2016

Բան. գիտ. թեկ., դոցենտ

savoyangayane47@aspu.am

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների ամբիոն

Կրթություն

2000-2005 թթ. Երևանի պետական համալսարան, անգլիական բանասիրության ամբիոն, հայցորդ
1991-1996 թթ.Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, ռուս-անգլիական բաժին, գերազանցության դիպլոմ
1981-1991 թթ.Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածու
2009 թ. մայիս, Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Нарраторская оценка сказочного текста и фактор адресата (на материале англоязычной народной сказки)». գիտ.ղեկավար բ.գ.դ.Ա. Ջիվանյան, ժ.02.07 – «Գերմանական լեզուներ» մասնագիտական խորհուրդ , ԵՊՀ:

Աշխատանքային փորձ

2013թ. սեպտեմբեր - մինչ այժմ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Ռոմանագերմանական լեզուների ամբիոն, դոցենտ
2011 թ. – մինչ այժմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բանահյուսության և տեքստաբանության բաժին, գիտաշխատող
2010 -2013 թթ. Եվրոպական Կրթական տարածաշրջանային ակադեմիա, Գյումրու մասնաճյուղ, դասախոս (անգլերենի գրավոր և բանավոր խոսք, ոճագիտություն դիպլոմային աշխատանքների ղեկավարում)
1996 – 2013 թթ. Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ, անգլերենի ամբիոն, դասախոս (մասնագիտացում - տեքստի մեկնաբանություն, ոճագիտություն, անգլիական գրականություն, մագիստրոսական թեզերի ղեկավարում)

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ/Ռոմանագերմանական լեզուների ներածություն, կամընտրական դասընթաց IELTS, Տեքստի մեկնաբանություն
Մագիստրատուրա/ ՕԼ 1 ակադեմիական նպատակով, հոգելեզվաբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Տեքստի մեկնաբանություն, լեզվաբանագիտություն, հեքիաթագիտություն, ակադեմիական անգլերեն

Վերապատրաստումներ
Կոնֆերանսների մասնակցություն (զեկուցումներով)
2005 թ. դեկտեմբերի 1-3, Միջազգային առաջին գիտաժողով «Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ», Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ- ի գրասենյակ, ՀՀ Մշակույթի նախարարություն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Ծաղկաձոր:
2006 թ. հոկտեմբերի 10-12, Միջազգային գիտա-մեթոդական կոնֆերանս «Ռոմանոգերմանական բանասիրության հիմնախնդիրներ» ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոն, Երևան:
2007 թ. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 2, Միջազգային երկրորդ գիտաժողով «Գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ», Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ- ի գրասենյակ, ՀՀ Մշակույթի նախարարություն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Աղվերան:
2008 թ. ապրիլի 11-12, Միջազգային գիտա-մեթոդական կոնֆերանս «Ռոմանոգերմանական բանասիրության հիմնախնդիրներ» Ռուս-հայկական Սլավոնական Համալսարան, Երևան:
2009 թ. մարտի 19-20, Միջազգային գիտաժողով «Հեքիաթի արդի մեկնություններ. Հնօրյան զրույցներ և հրաշապատում» ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
2010 թ. մարտի 30-31, Միջազգային գիտաժողով «Հեքիաթի զարգացումը բանահյուսական և գրական միջավայրում» ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
2011 թ. մարտի 30-31, Միջազգային գիտաժողով «Արևելյան հեքիաթ. Արևելքը հեքիաթում», ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
2011 թ. հոկտեմբերի 4-8, Միջազգային գիտաժողով Լեզուն, Գրականությունը և արվեստը միջմշակութային համատեքստում, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոն, Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիա, Երևան:
2012 թ. ապրիլի 3-4, «Զարմանալի հայելի. Հրաշապատում հեքիաթի թարգմանական մեկնություններ», Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
2012 թ. սեպտեմբեր 6-8, «Գրիմներից հետո», միջազգային գիտաժողով, Քինգստոնի համալսարան, Լոնդոն, ՄԲ:
2013 թ. ապրիլի 16-17, «Անտառը հրաշապատում հեքիաթում. Հեքիաթային անտառներ» Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
2013 թ. նոյեմբերի 17-18, Հայ ժողովրդական մշակույթ 16, Հնագիտության ազգագրությն ինստիտուտ, Երևան:
2014 թ մայիսի 13-14, «Գերբնականի խորհուրդը հեքիաթի համատեքստում» հեքիաթագիտական 5 գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան, Երևան:
2014 թ ապրիլի 4-7, Folklore in the context of intercultural communication. «Promoting Independent Learning». Երևանի պետական համալսարան, Երևան:
2015թ. սեպտեմբերի 15-17, «Alice Through the Ages» International conference, Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա:
2015թ. նոյեմբերի 27-28, «Քունը և երազը հեքիաթում» Հեքիաթագիտական 7-րդ գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան, Երևան:

Սեմինարների կազմակերպիչ
2011թ. մայիսի 12, գիտական սեմինար «Հրաշապատում հեքիաթը որպես առասպել, առասպելը որպես հեքիաթ», Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բանահյուսության և տեքստաբանության բաժին:
Սեմինարների մասնակցություն
2011թ. օգոստոսի 15-18, «Printing History News» British Library Conference Centre. Լոնդոն, ՄԲ:

Անդամակցություն
«Ոսկե Դիվան» հեքիաթագիտական ամենամյա հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
«Հասկեր» մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի խմբագրական խորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:
Ամենամյա միջազգային հեքիաթագիտական գիտաժողովի կազմխորհրդի անդամ, Հովհաննես Թումանյանի թանգարան, Fabula Armeniaca նախագիծ, Երևան:

Հրապարակումներ
/16 հոդված, 1 մենագրություն/

«Образ сказителя в фольклорном и литературном тексте» Երևան, Զանգակ-97, 2011, 200 էջ:

Լեզուներ՝ հայերեն – մայրենի, ռուսերեն – գերազանց, անգլերեն – գերազանց