ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով». ապագա մանկավարժները երդվեցին
06.10.2017
«Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով». ապագա մանկավարժները երդվեցին

«Ես չէ, որ պետք է կարևորեմ մանկավարժի դերը մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքում: Մանկավարժ լինելը կոչում է, և ես կարծում եմ, որ մենք պետք է դառնանաք այն պետությունը, որտեղ այդ մասնագիտությունը կլինի ամենապահանջվածն ու էլիտարը: Ըստ իս, մանկավարժությունն իսկապես ամենաէլիտար մասնագիտությունն է, որովհետև բացառապես և նախևառաջ նրանով է պայմանավորված՝ ինչպիսի քաղաքացի, զինվոր, սպա, պետական ծառայող, և, առհասարակ, հոգևոր և արժեքային համարկարգում կապրիր ՀՀ քաղաքացին»,- այսօր Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում կայացած Մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդմնառության հանդիսավոր արարողության ընթացքում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՊՄՀ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը:

Աժ փոխնախագահն ընդգծեց՝ այսօր էլ դասավանդելով բուհում, մեծ պատիվ է համարում Մանկավարժական համալսարան ընտանիքի մի մասնիկը լինելը, որի մեծ բանակը համալրվեց նոր մանկավարժներով.«Մաղթում եմ՝ հաջողություն, առողջություն, կամք՝ պատրաստ ծառայելու ձեր և մեր սիրելի ՀՀ-ին»:
Ավանդույթի համաձայն, Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի՝ այս տարի շուրջ 1000 ուսանող զինվորագրվեց առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի բանակին՝ երդվելով հավատարիմ մնալ այն կոչմանը, որին կամովի են հավատարմագրվել:

Տոնական միջոցառմանը ներկա էր ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրազախանյանը, բուհի պրոֆեսորդասախոսական կազմը, հյուրեր:

Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով կարևոր օրվա առթիվ և բարի երթ մաղթելով ուսանողներին, նկատեց, որ 95-ամյա բուհն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք համալրել են երկրի ուսուցչական և մշակութային դարբնոցները.«Մենք հպարտ ենք մեր շրջանավարտներով.հենց նրանք են հարյուր-հազարավոր հայորդների սովորեցրել գրաճանաչությանը, ճանապարհ բացել դեպի մեծ կյանք, սովորեցրել ապրել»:

Ռուբեն Միրզախանյանը նրանց հորդորեց լինել արժանի հետնորդներ՝ դառնալով 21-րդ դարին համապատասխան ուսուցիչներ:

Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Ս. Էջմիածնի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն, Գերաշնոր Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Վերջինս նկատեց, որ ՀՊՄՀ-ի առաջին կուսրեցիների երդման արարողությունը մշտապես անցնակցվում է հոգևոր միջավայրում, որը մեծ խորհուրդ ունի.«Դուք ինքներդ եք ազատ որոշում կայացրել մարդակերտման առաքելության մաս կազմելու և ձեր մանսագիտական ներդրումն ունենալու մեր հայրենիքի վաղվա օրվա կերտման հոգևոր ներկայությանը: Եթե մարդ չհավատա երեխայի փոփոխությանը, երբևէ չի հաջողի հոգու կրթության և դաստիարակության գործը»:

Գերաշնորհ հայրը, որպես հոգևոր խրատ, ուսանողերին հորդորեց՝ կյանքի ժամերը ճիշտ օգտագործել, չվատնել երիտասարդության գունեղ օրերն ու դրանք հարստացնել հոգևոր արժեքներով:

ՀՊՄՀ-ի Մասնագիտական կրթության և մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն օրն իրական տոն համարեց. մանկավարժների ընտանիքը համալրվեց նոր, երիտասարդ, խոստումնալից երիտասարդներով:


Պրոֆեսորը նկատեց՝ առաջին կուրսեցիների երդման արարողությունը բուհի բազմաթիվ ավանդույթներից է, սակայն տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուրի կյանքում մնում է որպես անմոռաց և յուրահատուկ օր.«Մեր բուհում ստեղծված են հավասար պայմաններ և հնարավորություններ: Դուք ևս հնարավորություն ունեք կերտելու ձեր կյանքը, մասնակցելու դրան վերաբերող որոշումների ընդունման գործընթացներին, ստեղծագործելու, ինքնաբացահայտվելու և ինքնաիրացվելու: Ամեն ինչ ձեր ձեռքերում է. դուք եք ձեր անձի կերտողը, իսկ մենք՝ ձեզ օգնողները, աջակցողներն ու ուղղորդողները»: Աիդա Թոփուզյանը խնդրեց հիշել՝ այն մարդիկ են, որոնք առաջիկայում կարևոր գործառույթներ և առաքելություն ունեն:


Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանն էլ ընդգծեց՝ Մանկավարժականը ՀՀ առաջատար բուհերից է, ուր սովորող յուրաքանչյուր ուսանող պետք է հպարտ և վեհ լինի.«Դուք շարունակելու եք հայ Մեծ Լուսավորչի ճանապարհը, որն իր ողջ կյանքում ընթացքում մարտնչեց տգիտության դեմ: Այսօրվա տոնախմբությունը սերունդների միջև եղած հարափոփոխ ընթացքի գրավականն է, որով ապրել և շարունակելու ենք ապրել»:
Առաջին կուրսեցիներին կարևոր օրվա առթիվ շնորհավորեց նաև բուհի ամենաուսանողակենտրոն կառույցի ղեկավարը՝ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը՝ մաղթելով բարի երթ:


Բանասիրական ֆակուլտետի ուսանող Կառլեն Նազարյանը, ով մանկուց երազել է դառնալ գրականագետ, վստահ է՝ Մանկավարժականում կիրականացնի վաղեմի երազանքը: Մեկամսյա ուսումնառության ընթացքում հասկացել է՝ դասավանդողներն ավագ ընկերներ են, որ սովորեցնում են մանկավարժության խորհուրդն ու սերունդների կրթման առաքելությունը:


Հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողն այսօր կայացած հանդիսավոր արարողությանը ընկերների հետ երդվեց՝ լինել արժանի մանկավարժ, որ կկրթի բազում սերունդներ և արժանապատիվ հայեր:

Երդմնառության միջոցառումն ուղեկցվեց  համերգային ծրագրով: