ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մհեր Ստեփանի Մելիք-Բախշյան
15.02.2016

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր

Հեռ.՝ 59 70 03
melikbakhshyan@aspu.am

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր

Կրթություն
1976 – 1981թթ.՝ Երևանի պետական համալսարան Պատմության ֆակուլտետ, Դիպլոմավորված մասնագետ

Աշխատանքային փորձ

1982–1982թթ. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Կրտսեր գիտաշխատող
1982–1984թթ. Հայաստանի պատմության պետական թանգարան, Ավագ գիտաշխատող
1984–1989թթ. Հայաստանի ագրարային ինստիտուտ, Մեթոդական կաբինետի վարիչ
Համաշխարհային պատմության դասախոս
1989–2011թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
Բարձրագույն կրթության զարգացման քաղաքականության բաժին
Բաժնի պետ
2011թ–ից առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ուսումնական և գիտամեթոդական գործունեության համակարգման վարչության պետ-պրոռեկտոր
Ուսումնակամեթոդական վարչության պետ–պրոռեկտոր
Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Նորագույն շրջանի հայոց պատմություն

Վերապատրաստումներ
1995թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ‹‹Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ››,ուսումնական դասընթաց:
2007թ․ Մոդերացիայի հմտություններ թեմայով դասընթաց:
2010թ․ Բրիտանական խորհրդի ‹‹Եվրամիություն. Համագործակցություն և հմտություններ›› ծրագրի շրջանակում դասընթաց:
2010թ․ Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի ծրագիր:
2010թ․ ‹‹Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիա գործընթացում››.Ամառային դպրոց

Անդամակցություն

  • 1996 – Բարձրագույն կրթության և հետազոտության կոմիտեի նախապատրաստական աշխատանքների անդրանիկ նիստ, Ստրազբուրգ
  • 1998 – ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրի հայկական պատվիրակության անդամ, ԱՄՆ
  • 1999 – «ՏՏ կրթության ոլորտում» գործնական սեմինար, Հունաստան, Լյուքսեմբուրգ
  • 2002 – 2011թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը Չափահասների կրթության հանձնաժողովի ծրագրում,Վրաստան
  • 2005 – «Ուսանողի շարժունությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում - 2010» սեմինար, Գերմանիա
  • 2006 – Կրթական քաղաքականության (ICBS) հարցերով աշխատանքային խմբի անդամ, Աթենք
  • 2007 – 2011թթ.՝ Բոլոնիայի գործընթացի աշխատանքային խմբում ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ,
  • 2007 – 2012թթ.՝ Բոլոնիայի գործընթացի «Միջազգային թափանցիկություն» աշխատանքային խմբի անդամ
  • 2006 – 2010թթ.՝ Կրթության ոլորտում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կրթության հարցերով աշխատանքային խմբի անդամ
  • 2011 – 2013թթ.՝ Համաշխարհային բանկի Կրթության որակի և համապատասխանության երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ – Օուլու (Ֆինլանդիա) համագործակցության հայկական կողմից ինստիտուցիոնալ համակարգող
  • 1996 – 2013թթ.՝ Հայաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Միացյալ Թագավորությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլուր միջազգային գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների, քննարկումների մասնակից, կազմակերպիչ, նախագահող, համանախագահ:

Պարգևներ

ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգիր
ՀՀ Հայրենասիրական միության ‹‹Փառապանծ Մարտիկ ›› մեդալ
Կիևի Մ.Դրագամանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի մեդալ
Հայոց Փիլիսոփայության ակադեմիայի ‹‹ Դավիթ Անհաղթ›› մեդալ

Լեզուներ
հայերեն՝ վարժ
ռուսերեն՝ վարժ
անգլերեն՝ վարժ