ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Միասին ընդդեմ կոռուպցիայի» մրցույթի հայաստանյան հաղթողը Մանկավարժական համալսարանն է
05.11.2018
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» մրցույթի հայաստանյան հաղթողը Մանկավարժական համալսարանն է

Ամփոփվել են «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական հայաստանյան մրցույթի արդյունքները:

Հայաստանի ժյուրիի որոշմամբ, որի կազմում  ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներից բացի ընդգրկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչներ, «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Մանկավարժական համալսարանի ռեժիսոր Արտյոմ Աղասարյանի ներկայացրած տեսահոլովակը: 

Հիշեցնենք, որ մրցույթի շրջնակում ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի 14-35 տարեկան քաղաքացիներին, ինչպես նաև երիտասարդական ստեղծագործական խմբերին առաջարկվել էր հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 19-ը պատրաստել և www.anticorruption.life պաշտոնական կայքում զետեղել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ:

Դրանցում պետք է արտացոլվեին հակակոռուպցիոն պայքարի պետության ժամանակակից մեխանիզմների, այդ պայքարում միջազգային համագործակցության դերի ու նշանակության, ինչպես նաև  հասարակության գործունեության ցանկացած ոլորտում կոռուպցիայի՝ իբրև հանրային, պետական ու գլոբալ չարիքի, անհադուրժելի երևույթի, դրա դեմ անզիջում գտնվելու վերաբերյալ հեղինակների հետաքրքիր յուրօրինակ պատկերացումները, գաղափարներն ու ուղերձները:

Հայաստանից մրցույթին մասնակցել է 28 ներկայացուցիչ, որոնց կողմից ներկայացվել է 38 աշխատանք՝ 12 տեսահոլովակ և 26 պաստառ:

Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև: