Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կազմակերպում է «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվելու է 2024 թ. նոյեմբերի 7-8-ը՝ Երևանում:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են.
• Պատմության դասավանդման հիմնախնդիրները բուհում
• Հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման հայեցակարգային և մեթոդական արդի հիմնախնդիրներ:
• Ազգային և քաղաքացիական դաստիարակության հարցերը պատմության դասավանդման ընթացքում։
• Թվային կրթությունը և արհեստական բանականությունը պատմության դասավանդման գործընթացում։
• Հանրակրթական դպրոցի «Պատմություն» առարկայի չափորոշիչով և ծրագրով նախատեսված կրթական ելքային արդյունքների ձևավորման հիմնախնդիրներ:
• Սփյուռքի հայկական կրթօջախներում Հայոց պատմության դասավանդման հիմնախնդիրներ։
Հրատարակման ներկայացվող զեկույցների տեխնիկական պահանջներ
Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են նոր ստեղծվող «Պատմության դասավանդման հիմնախնդիրներ» գիտական պարբերականի անդրանիկ համարում:
Գիտաժողովին մասնակցության հայտը (զեկուցողի անուն, ազգանուն, գիտական կոչումը (առկայության դեպքում), աստիճանը (առկայության դեպքում) հիմնական աշխատանքի վայրը, զեկույցի վերնագիր և համառոտագիր հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով) պետք է ներկայացնել մինչև 2024 թ․ սեպտեմբերի 30-ը՝ historyteachingcenter@aspu.am էլեկտրոնային հասցեին:
Հայտերի հաստատման մասին հայտատուները կտեղեկացվեն մինչև 2024 թ․ հոկտեմբերի 7-ը։
Նախատեսվում են գիտաժողովին մասնակցության առցանց և առերես ձևաչափեր։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +37410597016 կամ +37455464486 (WhatsApp, Viber) (Արման Մարտիրոսյան) հեռախոսահամարով կամ գրել historyteachingcenter@aspu.am էլեկտրոնային հասցեին:
Գիտաժողովի կազմկոմիտե