ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային ֆորում՝ «Եվրասիական տարածք»
19.05.2020

Սեպտեմբերի 22-24-ը Մոսկվայում կանցկացվի «Եվրասիական տարածք» միջազգային ֆորումը, որին կարող են մասնակցել Մանկավարժական համալսարանի ուսանողները։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը է 2020 թ. հուլիսի 1-ն է:

Դիմումներն ընդունվում ֆորումի պաշտոնական կայքում՝ www.forum.gaugn.ru:

Ֆորումի շրջանականերում տեղի կունենա «ԵԱՏՄ միջազգային մոդել» գործնական խաղը, ինչպես նաև «Մեծ Եվրասիա» ուսանողական աշխատանքների մրցույթ և ուսանողական և երիտասարդական ԶԼՄ-ների մեդիամրցանակի հանձնում:

Մրցույթների եզրափակիչ փուլերի մասկանցիներն ու հաղթողները կընտրվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից և կստանան դրամաշնորհ՝ «Եվրասիական տարածք» միջազգային ֆորումին մասնակցելու համար, ինչպես նաև հուշանվերներ: Միջոցառման կազմակերպիչները հովանավորում են դեպի ԵԱՏՄ երկրները ներկայացնող և եզրափակիչ փուլում հայտնված 40 մասնակիցների և ՌԴ տարածաշրջանները ներկայացնող 20 մասնակիցների Մոսկվա և հակառակ ուղղությամբ տեղափոխությունը, ինչպես նաև կեցությունը (3 գիշեր):

Մասնակցության հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել interdep@aspu.am կամ forum@gaugn.ru էլեկտրոնային հասցեին։

 

Նորություններ