ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Հոկտեմբեր 14
2019
ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճ
Միջազգային գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման խնդիրներին

Հոկտեմբերի 14 -15-ը ՀՊՄՀ Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ՀՊՄՀ –ում անցկացնելու է գերմաներենի դասավանդման խնդիրներին նվիրված 3-րդ միջազգային գիտաժողովը՝ գերմաներենի ուսուցիչների և դասախոսների մասնակցությամբ:

Գիտաժողովի թեման է՝ ‘’Profilanalyse der Lernersprache für Deutsch als Fremdsprache (Diagnosecompetenz)’’ «Սովորողների՝ գերմաներենի որպես օտար լեզվի կոմպետենցիայի հայտորոշման սահմանումը»:

Գիտաժողովի մասնակիցներն են`
Հայաստանում ԳԴՀ դեսպանությունը
Վիլհելմ Գրիսհաբեռ, պրոֆ. Դոկտոր habil., ( ԳԴՀ, Մյունստեր)
Գերմաներենի ուսուցիչների միջազգային գերմանական ընկերակցության ներկայացուցիչ
Չեխիայի Հարավային Բոհեմիայի համալսարանը
Գյոթեի ինստիտուտը (Մոսկվա)
Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Միջազգային համագործակցության և համաշխարհային լեզուների՝ Աբիլայ Խանի անվան համալսարանը (Ալմաթի)

Գլխավոր զեկուցողը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունստեր քաղաքի Oտար լեզուների կենտրոնի ներկայացուցիչ դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբեռն է։ Գիտաժողովի թեման չափազանց արդիական է ոչ միայն գերմաներեն, այլ նաև այլ օտար լեզուներ դասավանդողների համար։ Պրոֆ.Գրիսհաբեռը գիտաժողովի 2-րդ օրը նաև Վարպետաց դաս (Master Class) կանցկացնի գերմաներեն դասավանդող ուսուցիչների և դասախոսների համար:

Նորույթն այն է, որ գիտաժողովից առաջ մասնակիցները որպես առաջադրանք նախապես ստանում են ուսումնական նյութեր իրենց աշակերտների և ուսանողների համար: Կատարված աշխատանքներն ուղարկում են զեկուցողին, որը Երևան ժամանելիս արդեն ունենալու է աշակերների կոնկրետ արդյունքնները: Նպատակն է՝ կոնկրետ մասնակիցների կոնկրետ աշակերտների թեստավորման արդյունքների հիման վրա լեզվի իմացության աստիճանի (կոմպետենցիայի) հայտորոշման գործիք մշակել՝ ըստ լեզուների իմացության համաեվրոպական համակարգի սանդղակի (А1-С2) ։ Մասնակիցների գրանցումը՝ ժամը 09:30-ին:

Նորություններ