Էրազմուս + ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել էլ հայաստանյան և Լիտվայի բուհերի ներկայացուցիչների հանդիպում։
Լիտվայից հանդիպմանը ներկա էին Վիլնյուսի համալսարանի, Լիտվայի ծովային ակադեմիայի, Վիլնյուսի, Կաունասի, Պանևեժիսի քոլեջների և Լիտվայում Էրազմուս + ծրագրի ազգային գործակալության ներկայացուցիչները։
Հայ և լիտվացի գործընկերները հանդիպմանը ներկայացրին իրենց բուհերը, ֆակուլտետները՝ նպատակ ունենալով ծանոթանալ հաստատությունների գործունեությանը, ուղղություններին, իսկ երկուստեք հետաքրքրության դեպքում՝ սիզբ դնել նոր համագործակցության։
Հանդիպմանը Մանկավարժական համալասարանը ներկայացրեց Միջազգային համագործակցության կենտրոնի ղեկավար Անահիտ Փանոսյանը։
Հանդիպման արդյունքում՝ Լիտվայի 5 համալսարանից 4-ը ցանկություն և պատրաստակամություն հայտնեց համագործակցել Մանկավարժական համալսարանի հետ։
Այդ շրջանակներում այսօր բուհում հյուրընկալվել էին Վիլնյուսի համալսարանի և Կաունասի քոլեջի ներկայացուցիչները։
Լիտվացի գործընկերները ՀՊՄՀ Միջազգային համագործակցության կենտրոնի աշխատակազմի հետ քննարկեցին կրթական կառույցների միջև հնարավոր համագործակցության մասին՝ հուշագրի կնքումից մինչև փոխանակման ծրագրեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ամրագրել հանդիպումներ, քննարկել գործընկերության կոնրետ ուղղությունները։
Գործընկերության պատրաստակամություն հայտնած մյուս բուհերի հետ համագործակցության մանրամասներն առաջիկայում կքննարկվի առցանց։
Լիտվացի պատվիրակները հանդիպման ընթացքում ծանոթացան բուհի պատմությանը, ներկայիս գործունեությանը և ևս մեկ անգամ ընդգծեցին իրենց պատրաստակամությունը հետագա համագործակցության համար։